«Լիդսը» փորձել է Անգլիայում տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին պայմանագիր կնքել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ։
Այս մասին հայտնում է Championat-ը։
Ըստ աղբյուրի՝ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկուկես ժամ առաջ «Լիդսը» կապ է հաստատել խաղացողի և նրա ներկայացուցիչների հետ։ Անգլիական ակումբը պատրաստ էր կիսապաշտպանի համար վճարել 15 միլիոն եվրո։ Սակայն, գնահատելով ժամանակի պակասորդը, «Լիդսը» առաջարկ չի արել։ Հնարավոր է, որ անգլիական ակումբը ձմռանը գնի ֆուտբոլիստին։
Այս մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 11 հանդիպման, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։