Ռոդրի․ «Ես լավագույնի մրցանակը կհանձնեի Յամալին կամ Պեդրիին»

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին հայտնել է, թե ում կհանձներ «Ոսկե գնդակը» այս տարի։ 29-ամյա կիսապաշտպանը մրցանակի գործող դափնեկիրն է։

«Ես լավագույնի մրցանակը կհանձնեի Յամալին կամ Պեդրիին, բայց Դեմբելեն և Վիտինյան նույնպես արժանի են իրենց հաջողությունների համար։ Ես նաև կցանկանայի ասել, որ շատ ուրախ եմ Լուիս Էնրիկեի և Ֆաբիան Ռուիսի համար, ովքեր հիանալի մրցաշրջան անցկացրին ՊՍԺ-ում», – ասել է Ռոդրին մամուլի ասուլիսում։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին։