Ռահիմ Ստերլինգը մտադիր չէ լքել Անգլիան

«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը մտադիր չէ տեղափոխվել արտասահմանյան ակումբ։

30-ամյա ֆուտբոլիստը չի տեղավորվում գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի ծրագրերում, և «ազնվականների» ղեկավարությունը նույնիսկ քննարկում է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու հնարավորությունը։

Ստերլինգի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիայի ակումբները, սակայն անգլիացին մտադիր չէ տեղափոխվել արտասահման, հայտնում է ներքին աղբյուր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ թուրքական տրանսֆերային պատուհանը դեռևս բաց է։ Ռահիմ Ստերլինգի հավակնորդների թվում վերջերս էին «Վեստ Հեմը», «Ֆուլհեմը» և «Քրիստալ Փելասը», ինչպես նաև «Բեշիկթաշը»։ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը շաբաթական վաստակում է ավելի քան 300 հազար ֆունտ ստեռլինգ։