Նոր տեղեկություն Ջուդ Բելինգհեմի առողջական վիճակի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ապաքինվել է և գալիք շաբաթ սահմանափակումներով կմիանա թիմի ընդհանուր մարզումներին, այս մասին հայտնում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 22-ամյա անգլիացի ֆուտբոլիստը ԱՄՆ-ում կայացած Աշխարհի ակումբային առաջնությունից հետո ենթարկվել էր վիրահատության և մոտ երկու ամիս բացակայում էր խաղադաշտից։ Նախատեսվում է որ հոկտեմբեր ամսին անգլիացին լիովին վերադարձած կլինի հիմնական կազմ։