Մեյսոն Մաունթը կրկին վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը ևս մեկ վնասվածք է ստացել միջազգային խաղերի ընդմիջումից առաջ:

«Կարմիր սատանաների» մարզիչ Ռուբեն Ամորիմը փոխարինել է 26-ամյա ֆուտբոլիստին Պրեմիեր լիգայի «Բըրնլիի» դեմ խաղում ընդմիջման ժամանակ: Ըստ «The United Stand»-ի՝ վնասվածքը «աննշան» էր. խաղացողի փոխարինումը նախազգուշական միջոցառում էր:

Կիսապաշտպանն արդեն սկսել է ուժային և վերականգնողական մարզումները մարզասրահում: Մեյսոն Մաունթը մեկնարկային կազմում է «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երեք խաղերում Անգլիայի ընթացիկ առաջնությունում՝ առանց գոլ խփելու:

Սեպտեմբերի 14-ին թիմը կխաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում: