Կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին, ով ամռանը չկարողացավ լքել «Քրիսթալ Փելասը», մնում է եվրոպական շատ գրանդների տրանսֆերային նպատակը:
Star on Sunday-ի տվյալներով՝ խաղացողի նոր հավակնորդը դարձել է «Մանչեսթեր Սիթին», որը պետք է հաղթի «Լիվերպուլին», «Բավարիային», «Բարսելոնային» և «Ռեալ Մադրիդին»: Գեհիի համար պայքարը կընթանա հունվարին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը:
Այս մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց խաղի և խփել մեկ գոլ: Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։