Marca-ն մանրամասներ է հայտնում Ֆրենկի դե Յոնգի վնասվածքի վերաբերյալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ով վնասվածքի պատճառով լքել էր Հոլանդիայի հավաքականը, թեթև անհարմարություն է զգում հետույքի մկանում։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, ֆուտբոլիստը լրացուցիչ բժշկական զննում կանցնի Բարսելոնայում, որը կցույց տա, թե արդյոք նա կկարողանա մասնակցել Լա Լիգայի 4-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղին (սեպտեմբերի 14)։ Հոլանդիայի հավաքականի բժիշկների կողմից անցկացված զննումը ցույց է տվել, որ դե Յոնգի վնասվածքը լուրջ չէ։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Լա Լիգայի երկու խաղի։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։