«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է վեց խաղով՝ Լիգայի գավաթի եզրափակչում պարտությունից հետո «Սիեթլի» աշխատակցի վրա թքելու համար։
«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, որը հարվածել էր մրցակցի դեմքին, որակազրկվել է երկու խաղով։
Որակազրկումը վերաբերում է միայն Լիգայի գավաթի խաղերին։ Այսպիսով, երկու ֆուտբոլիստներն էլ կկարողանան մասնակցել MLS-ի հաջորդ խաղին։
Սեպտեմբերի 14-ին «Ինտեր Մայամին» արտագնա խաղում կխաղա «Շառլոթի» դեմ։