Կիլիան Մբապպե․ «Եթե ինձնից կախված լիներ, ես ինքս մրցանակը նրա տուն կբերեի»

Աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն պատասխանել է «Ոսկե գնդակի» մասին հարցին։ Ֆրանսիայի հավաքականի ավագին հարցրել են, թե արդյոք իր թիմակից Ուսման Դեմբելեն արժանի է մրցանակին։

«Իհարկե։ Եթե ինձնից կախված լիներ, ես ինքս մրցանակը նրա տուն կբերեի։ Հուսով եմ՝ Հակիմին բարձր տեղ կզբաղեցնի, քանի որ պաշտպանները արժանի են ավելի մեծ ճանաչման։ Յամալը՞։ Ոչ թե նա, նա խաղում է «Բարսելոնայում» (ծիծաղում է)։ Բայց նա իսկապես լավ ֆուտբոլիստ է», – ասել է Մբապեն TF1-ին։

«Ոսկե գնդակը» կհանձնվի Փարիզում սեպտեմբերի 22-ին։ Ուսման Դեմբելեն համարվում է հեղինակավոր մրցանակի հիմնական ֆավորիտներից մեկը։