«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է շարունակել իր կարիերան Իտալիայում, հայտնում է TuttoMercatoWeb-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա իսպանացով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Թուրինյան ակումբը կփորձի պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2024/25 մրցաշրջանում Սեբալյոսը անցկացրել է 45 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։