Ժոաու Նևեշ. «Հայաստանը լավ թիմ ունի»

ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Նևեշը գոհունակություն է հայտնել դաշտի կենտրոնում խաղալու հնարավորությունից և Հայաստանի նկատմամբ 5:0 հաշվով տարած հաղթանակում իր ներդրումից։

Խաղից հետո A Bola-ին տված հարցազրույցում Նևեշը նշել է․

«Սա ծանր խաղ էր, որը մեզանից շատ ուժեր խլեց։ Հայաստանը լավ թիմ ունի, նրանց ագրեսիվության մակարդակը բավական բարձր էր։ Մենք գիտեինք, որ խաղալու ենք ուժեղ մրցակցի դեմ, որը հենվում է տակտիկական սխեմաների և հակագրոհների վրա։

Այնուամենայնիվ, մենք կարողացանք չեզոքացնել նրանց խաղը։ Իմ կարծիքով, մենք մեկ մակարդակով բարձր ենք՝ թե՛ թիմային, թե՛ անհատական առումով։ Դա էր պատճառը, որ մենք միշտ ավելի մոտ էինք հաղթանակին»։