Հայտնի է, թե որտեղ կարիերան կշարունակի Անդրե Օնանան

«Տրաբզոնսպորը» բանավոր համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի վարձակալության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբների միջև բոլոր մանրամասներն արդեն համաձայնեցվել են։ Այժմ «Տրաբզոնսպորը» սպասում է դարպասապահի որոշմանը։

Նախորդ մրցաշրջանում կամերունցին մասնակցել է բոլոր մրցաշարերում 50 հանդիպման, որոնցից 11-ում դարպասը անառիկ է պահել։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։