Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Անգլիայի հավաքականի կազմում անցկացրեց իր 108-րդ հանդիպումը և այս ցուցանիշով հավասարվեց լեգենդար պաշտպան Բոբի Մուրին։
Այսպիսով, Քեյնը հայտնվեց Անգլիայի ազգային թիմի ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների լավագույն հնգյակում։
Առաջատարն է Փիթեր Շիլթոնը՝ 125 խաղով։ Հետևում են՝
-
Ուեյն Ռունի – 120 խաղ
-
Դևիդ Բեքհեմ – 115 խաղ
-
Սթիվեն Ջերարդ – 114 խաղ
-
Հարի Քեյն և Բոբի Մուր – 108 խաղ