«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարող է հեռանալ թիմից մոտ ապագայում։ Անգլիացու գործող պայմանագիրը Բունդեսլիգայի գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը, և ակումբի ղեկավարությունը ենթադրում է, որ ֆուտբոլիստը կհեռանա մինչ այդ, հայտնում է լրագրող Ռաֆայել Հոնիգշտեյնը։
Նշվում է, որ 2026 թվականի ամռանը «Թոթենհեմը» կկարողանա վերադարձնել հարձակվողին մոտ 62 միլիոն եվրոյով։
Հարի Քեյնը «Թոթենհեմից» «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականին։ Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 95 միլիոն եվրո։ Այս պահին 32-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում անցկացրած 100 խաղում խփել է 91 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում։