Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը

Ֆրենկ Լեմպարդը կարող է մոտ ապագայում գլխավորել անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Football Insider-ին, «Վեսթ Հեմը» կապ է հաստատել Լեմպարդի հետ։ Անգլիական ակումբը կարող է փոխարինել Գրեհեմ Փոթերին, քանի որ թիմը Պրեմիեր Լիգայի առաջին երեք տուրերում վաստակել է ընդամենը երեք միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։

Նշվում է, որ Լեմպարդը կցանկանար կրկին փորձել իր ուժերը Պրեմիեր Լիգայի մակարդակում։ 47-ամյա մասնագետն այժմ աշխատում է «Քովենթրի Սիթիի» հետ։ Թիմը Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ չորս տուրում վաստակելով ութ միավոր։

Նշենք, որ Ֆրենկ Լեմպարդը «Վեսթ Հեմի» սան է։