Հարձակվող կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան, որը պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ, ունի Թուրքիայի առաջնությունում խաղալու հնարավորություն ունի։
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Ստամբուլի «Բեշիկթաշը» հետաքրքրված է իտալացի թևային խաղացողի ծառայություններով։ «Արծիվները» նպատակ ունեն ավարտել Կիեզայի տրանսֆերը մինչև Թուրքիայում տրանսֆերային պատուհանի փակվելը։
«Լիվերպուլը», իր հերթին, ներկայացրել է իր դիրքորոշումը հնարավոր գործարքի վերաբերյալ։ Պրեմիեր լիգայի չեմպիոնը պատրաստ է միայն Կիեզայի ամբողջական տրանսֆերին. «Մերսիսայդցիները» հետաքրքրված չեն վարձակալությամբ։ Ընթացիկ խաղաշրջանում Ֆեդերիկոն խաղացել է երեք խաղ և խփել մեկ գոլ։