Վերջին 48 ժամվա ընթացքում «Բեշիկթաշը» փորձում է կապ հաստատել «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հետ՝ պարզելու նրա դիրքորոշումը թուրքական ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները չեն վարձակալի հարձակվողին։ «Լիվերպուլը» կքննարկեն միայն Կիեզայի մշտական տրանսֆերի առաջարկը։ Նշվում է, որ ֆուտբոլիստի դիրքորոշումը «Բեշիկթաշ» տեղափոխվելու վերաբերյալ մնում է անորոշ։
Այս մրցաշրջանում Կիեզան մասնակցել է երեք խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է մեկ գոլ: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։