ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիային։
Խաղից հետո Հայաստանի ընտրանու և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գնահատել է հանդիպումը։
«Իհարկե սպասում էինք, որ շատ դժվար է լինելու։ Տանը կրկին այսքան գոլ բաց թողնելը շատ է, նույնիսկ այնպիսի հավաքականից, ինչպիսին Պորտուգալիան է։
Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ։ Շնորհակալ եմ երկրպագուներին մթնոլորտի և աջակցության համար։
Մենք վերակառուցման փուլում ենք։ Հուսամ՝ շուտով կուրախացնենք բոլորին, նաև ինքներս մեզ», – ասել է կիսապաշտպանը։