«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ցանկանում է փորձել իր ուժերը Պրեմիեր Լիգայում։
«Ես ինձ հարմարավետ եմ զգում «Ինտերում», բայց ես հաջողության կհասնեի Պրեմիեր Լիգայում։ Այն անկասկած հետաքրքիր է ինձ համար։ Պրեմիեր Լիգան հայտնի է իր լարվածությամբ, մինչդեռ Ա Սերիան մարտավարության առումով ամենաուժեղ լիգաներից մեկն է», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
29-ամյա հոլանդացին «Ինտերի» կազմում անցկացրել է 181 հանդիպում, խփել 23 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։