Տիագո Մոտտան կարող է մարզչական աշխատանքի վերադառնալ

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան առաջարկ է ստացել «Բայեր Լևերկուզենից»։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը միջնորդների միջոցով առաջարկ է արել 43-ամյա իտալացուն, որն այժմ գործազուրկ է։ Մոտտան նախկինում գլխավորել է «Յուվենտուսը», «Բոլոնիան», «Սպեցիան» և ՊՍԺ-ի երիտասարդական թիմը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության երկու տուրից հետո «Բայերի» ղեկավարությունը որոշել է Էրիկ տեն Հագին ազատել գլխավոր մարզչի պաշտոնից։