Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին պատասխանել է այն հարցին, թե ով է ավելի արժանի «Ոսկե գնդակին»։
«Բարդ է «Ոսկե գնդակի» հետ կապված ընտրություն կատարել։ Ես նախասիրություններ ունեմ թիմակիցներիս հարցում։ ՊՍԺ-ն մրցաշրջանի լավագույն թիմն էր, և դժվար է պատկերացնել, որ այդ թիմից մեկը չի նվաճի մրցանակը։
Բայց կապերի պատճառով ես կնախընտրեի Լամին Յամալին կամ Պեդրիին, բայց մարզական արժանիքներից ելնելով՝ կարող են լինել Ուսման Դեմբելեն կամ Վիտինյան», – Ռոդրիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ իսպանացին 2024 թվականին նվաճել է ֆրանսիական France Football ամսագրի կողմից շնորհվող մրցանակը։