Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել

ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով չի շարունակի ելույթները Ֆրանսիայի ազգային հավաքականի ճամբարում, տեղեկացնում է L’Équipe-ը։

ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական փուլի առաջին տուրի՝ Ուկրաինայի դեմ խաղում (2:0) Դեմբելեն 81-րդ րոպեին փոխարինվեց՝ բռնելով աջ ազդրը։

Ֆրանսիայի հավաքականի բժշկական շտաբը կհայտնի ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները ավելի ուշ։