Ջո Հարտ․ «Ես ուրախ եմ, որ նա խաղալու է Պրեմիեր Լիգայում»

Անգլիացի հայտնի նախկին դարպասապահ Ջո Հարտը բացահայտել է, թե ինչ է մտածում Ջանլուիջի Դոննարումայի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին:

«Քաղաքայինները» իտալացուն ձեռք բերեցին ՊՍԺ-ից: Ընդհանրապես ընդունված է, որ Դոննարումման այդքան էլ լավ չի խաղում ոտքերով: Հենց այդ պատճառով էլ Հարթն ինքը լքեց Խոսեպ Գվարդիոլայի թիմը, սակայն, ըստ անգլիացու, Ջանլուիջին չպետք է որևէ խնդիր ունենա:

«Դոննարումման ունակ է խաղալ ոտքերով: Մենք խոսում ենք մի տղայի մասին, ով իր նորամուտը նշեց «Միլանի» կազմում 16 տարեկանում և վերջերս օգնեց ՊՍԺ-ին առաջին անգամ հաղթել Չեմպիոնների լիգան: Ես ուրախ եմ, որ նա կխաղա Պրեմիեր լիգայում, հիանալի ձեռքբերում է: Պեպը գիտի, որ իր թիմին միացել է համաշխարհային մակարդակի խաղացող», – Հարթի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլյան:

Ջանլուիջի Դոննարումայի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիին» արժեցել է 30 միլիոն եվրո։