Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է, թե որ դեպքում Մարկուս Ռեշֆորդն ավելի շատ խաղաժամանակ կստանա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դժգոհ է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ներկայիս մարզավիճակից։ Անգլիացին մասնակցել է «Բլաուգրանայի» բոլոր երեք խաղերին Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում, բայց մեկնարկային կազմում է եղել միայն մեկ անգամ։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին, Ֆլիկը նախազգուշացում է տվել Ռեշֆորդին. մարզիչը կոչ է արել 27-ամյա խաղացողին բարելավել ֆիզիկական պատրաստվածությունը, եթե ցանկանում է ավելի շատ խաղային րոպեներ ստանալ։

Մասնագետը նաև բողոքներ ունի ֆուտբոլիստի հոգեկան վիճակից, հայտնում է աղբյուրը։ Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդից» «Բարսելոնա» է տեղափոխվել վարձակալությամբ մինչև մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրում կա նաև գնման հնարավորություն։