Գոռ Մատինյանը հետ է մղել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հարվածը 11 մետրանոցից

Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Գոռ Մատինյանը սեպտեմբերի 5-ին հետ մղեց Շվեդիայի Մ21 հավաքականի հարձակվող Ռունի Բարդեգջիի 11-մետրանոցից կատարած հարվածը:

Վերջին երկու ամսում 21-ամյա Մատինյանն արդեն երրորդ անգամ է հարված կասեցնում 11-մետրանոցից՝ որոնցից երկուսը միջազգային հանդիպումների ժամանակ: Նա նման սեյվ էր գրանցել Կոնֆերենցիաների լիգայի ընտրական փուլի «Ուրարտու» – «Նեման» խաղում և Fastex Պրեմիեր լիգայի «Վան» – «Ուրարտու» հանդիպման ժամանակ:

Շվեդիայի Մ21 – Հայաստանի Մ21 հանդիպման երկրորդ խաղակեսում «Բարսելոնայի» հարձակվողը կրկին մոտեցել է նշակետին և այս անգամ գոլ է խփել: Մինչդեռ շվեդները հաղթել են 3-0 հաշվով:

2025/26 մրցաշրջանում Մատինյանը 11-մետրանոց հարվածների 75 տոկոսը (4-ից 3) հետ է մղել: