Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կընդունի մեր օրերի ամենաուժեղ հավաքականներից մեկին՝ Պորտուգալիային։
Սպասվող խաղին անդրադարձել է նաև հայտնի ուռուցքաբան-վիրաբուժ և ֆուտբոլասեր Գևորգ Ասիլբեկյանը:
«Այսօր անպայման տղայիս հետ լինելու եմ ստադիոնում: Մեր տղաներից առաջին հերթին ակնկալում եմ միայն նվիրվածություն և պայքար, բայց ամեն դեպքում մեր հավաքականն այսօր ի զորու չէ դիմակայել Պորտուգալիային իր աստղերով:
Կարծում եմ մենք կպարտվենք, սակայն ամենակարևորը՝ վստահ եմ, որ մենք մեր հավաքականի մոտ տեսնելու ենք այն խաղը, որը վաղուց չենք տեսել, և որին կարոտել ենք»,- ասել է Գևորգ Ասիլբեկյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։