ԱԱ-2026․ Հայաստան – Պորտուգալիա․ ավարտվեց առաջին խաղակեսը

Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցում է Պորտուգալիայի ընտրանու հետ։

Առաջին կեսից հետո մեր ընտրանին պարտվում է 0-3 հաշվով։

Հանդիպման հենց սկզբում հյուրերը ունեին խաղային և դիրքային մեծ առավելություն։

Արդեն 10-րդ րոպեին Ժոաու Կանսելուի փոխանցումից հետո Ժոաու Ֆելիշը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին։ Հյուրերի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն 21-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Պորտուգալիայի հավաքականը հանդիպման 33-րդ րոպեին մեծացրեց իր առավելությունը․ աչքի ընկավ Ժոաու Կանսելուն։