«Ռեալ Մադրիդը» 2026 թվականի ամռանը կարող է ձեռք բերել «Շտուտգարտի» կիսապաշտպան Անջելո Շտիլլերին, ով նախորդ ամռանը չէր պլանավորում լքել գերմանական ակումբը՝ չնայած մադրիդյան ակումբի հետաքրքրության մասին լուրերին։ Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում անելով լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ ապագայում այլ ակումբ տեղափոխվելուն։
Նշվում է, որ նախորդ ամռանը կիսապաշտպանով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը», բայց, ի վերջո, նրա տրանսֆերի շուրջ բանակցություններ չի սկսել։
Անցյալ մրցաշրջանում Շտիլլերը մասնակցել է բոլոր մրցաշարերում 47 հանդիպման, որոնցում խփել է չորս գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։