«Ֆեներբահչեի» դարպասապահ Էդերսոն Մորաեշը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։
«Ես հեռախոսով խոսեցի Պեպի հետ և ասացի նրան, որ կվերադառնամ Մանչեսթեր՝ բոլորին պատշաճ կերպով հրաժեշտ տալու համար… Ութ տարի, այնքան շատ պահեր, այնքան շատ գավաթներ։ Ես դժվար պահեր եմ ապրել, բայց մենք միշտ միասին ենք մնացել։ Ինձ համար, Գվարդիոլայի, ակումբի համար կարևոր է, որ բոլորին հրաժեշտ տամ», – Էդերսոնի խոսքերն է մեջբերում City Report-ը։
Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 2017-ից 2025 թվականներին։ Այս ընթացքում նա խաղացել է 372 խաղ և 168 անգամ անառիկ պահել դարպասը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 32-ամյա բրազիլացին լքել է անգլիական հսկան և միացել թուրքական «Ֆեներբահչեին»։