Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասր»-ի ավագ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում լուսանկար է հրապարակել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած վերջին մարզումից:
Լուսանկարը ցուցադրում է, որ ռեկորդային խաղացողը լիարժեք ներգրավված է թիմային աշխատանքում և պատրաստվում է սեպտեմբերի 6-ին կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 20։00-ին: