«Բարսելոնայի» հարձակվող Ռունի Բարջին խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին։
19-ամյա հարձակվողը հուլիսին միացել է «Բլաուգրանայի» շարքերը՝ տեղափոխվելով դանիական «Կոպենհագենից»։
«Այստեղ շատ բարեկամական մթնոլորտ է։ Բոլորը մեկ ընտանիքի պես են։ Ես սա չեմ զգացել իմ նախորդ թիմերից ոչ մեկում։ «Բարսելոնայի» շատ խաղացողներ միասին են մեծացել, նրանք միմյանց ճանաչում են երիտասարդական ակադեմիայից։ «Բարսելոնայում» ընկերների խմբերի բաժանում չկա։ Այստեղ բոլորը միասին են», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ռունի Բարջին դեռ չի հասցրել պաշտոնական խաղերում նորամուտը նշել կատալոնական գրանդի առաջին թիմում։ Ֆուտբոլիստը վերջերս է գրանցվել։