Անգլիական ակումբի դարպասը կպաշտպանի 54-ամյա երկրպագուն

Անգլիայի վեցերորդ լիգայի ներկայացուցիչ «Դորկինգ Ուոնդերերսը» հայտնվել է արտակարգ իրավիճակում․ թիմի երկու դարպասապահները վնասվածք են ստացել, և ակումբը մնացել է առանց դարպասապահի։

Արդյունքում ակումբը պայմանագիր է կնքել 54-ամյա երկրպագու Թերի Դանի հետ, որը Ազգային լիգայի Հարավային խմբի կիսաեզրափակիչում Տոտոնի դեմ խաղում կպաշտպանի դարպասը։

Դանը երիտասարդ տարիներին հանդես է եկել տեղական թիմերում, այդ թվում՝ արդեն չգործող Նորթ Հոլմվուդում, սակայն պրոֆեսիոնալ մակարդակում չի խաղացել շուրջ 28 տարի։

«Դարպասապահի դիրքում խաղալը նման է հեծանիվ քշելուն․ դա երբեք չես մոռանում։ Որպես «Դորկինգի» մոլի երկրպագու՝ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի թիմը գոլ չընդունի», — ասել է Դանը։