Հայաստանի Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Հայաստանի հավաքականում նոր ավագ նշանակելու մասին։
«Շատ բարդ է որոշել թե ով է ավագը, դա պարզ կլինի վաղը, կամ մի քանի ֆուտբոլիստներ որոնք արժանի են։ Պետք է դեռ աշխատել այդ ուղղությամբ։ Մենք ունենք նաև մի քանի լիդերներ թիմում որոնք կարող են թևկապով չլինել։
Վաղն ամեն ինչ պարզ կլինի», – ասել է գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ մինչ այս ազգային հավաքականի ավագը Վարազդատ Հարոյանն էր, ով վերջերս ավարտեց ելույթները հավաքականում։