Ռուբեն Դիաշ․ «Հայաստանի ընտրանին բավականին վտանգավոր թիմ է»

Սեպտեմբերի 6-ին ԱԱ-2026-ի նախընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։
Խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մրցակցի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշը խոսել է Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղի մասին։

«Մենք ունեցել ենք հնարավորություն ուսումնասիրել Հայաստանի հավաքականի խաղը միայն տեսանյութերով։ Կարող եմ ասել, որ Հայաստանի ընտրանին բավականին վտանգավոր թիմ է, ունի հուսալի պաշտպանություն և կարողանում է լավ հակագրոհել։ Հայաստանը ունի նաև լավ որակներով ֆուտբոլիստներ, որոնք կարող են բարձրացնել թիմի խաղը։ Կփորձենք հակախաղ գտնել նրանց կազմակերպված խաղին», – ասել է Ռուբեն Դիաշը։

Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։