Ռոդրի. «Անհնար է ես 40 տարեկանում այդ մակարդակով ֆուտբոլ խաղամ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոդրին նշել է «Միլանի» 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի բարձր խաղամակարդակը։

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, ֆուտբոլիստը կդառնա 40 տարեկան։

«Ես դեռ ինձ երիտասարդ եմ համարում։ Տեսնենք, թե ինչպես կզարգանամ։ Տեսնում եմ, որ իմ կարիերան արդեն կես ճանապարհին է։ Ի վերջո, կա նաև գենետիկ գործոն։ Ես երիտասարդ չեմ։

Ես նայում եմ Լուկա Մոդրիչին 40 տարեկանում և զարմանք ապրում։ Անհավանական է, որ ես կարող եմ նույն մակարդակի վրա լինել, ինչ Մոդրիչը 40 տարեկանում», – Ռոդրիի խոսքերն է մեջբերում City Xtra-ն:

Հիշեցնենք, որ անցյալ ամռանը խորվաթ կիսապաշտպանը «Ռեալ Մադրիդից» միացավ «Միլանին»: