Սեպտեմբերի 6-ին ԱԱ-2026-ի նախընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կընդունի Ազգերի Լիգայի գավաթակիր Պորտուգալիայի հավաքականին։
Խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մրցակցի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է սպասվող հանդիպման մասին։
«Մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ, այս խաղին մենք վերաբերվում ենք որպես լավ մարտահրավեր մի թիմի դեմ, ով ունի անհատապես ուժեղ ֆուտոբիստներ։ Մենք կփորձենք հաղթել բոլոր խաղերում, քանի որ սա հնարավորություն է նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր», – ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին, իսկ երեք օր անց, սեպտեմբերի 9-ին մեր հավաքականը կընդունի նաև խմբի մյուս ընտրանիներից մեկին` Իռալնդիայի հավաքականին։