Սեպտեմբերի 6-ին ԱԱ-2026-ի նախընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։
Խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մրցակցի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն անդրադարձել է Եղիշե Մելիքյանի՝ հավաքականի մարզչի պաշտոնում նշանակմանը։
«Հայաստանի հավաքականը ունի նոր գլխավոր մարզիչ, և թիմն այլ մակարդակի վրա կլինի հուզական առումով։ Կփորձեն լավ հանդես գալ։ Գիտենք, որ նրանց աջակցելու են եռանդուն երկրպագուները, որոնք կարող են ֆուտբոլային մթնոլորտ ստեղծել խաղադաշտում և տրիբունայում», – ասել է փորձառու մասնագետը։
Հիշեցնենք, որ Ռոբերտո Մարտինեսը Պորտուգալիայի հավաքականի ղեկին այս տարի դարձավ Ազգերի Լիգայի գավաթակիր։