Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» չկարողացավ վաճառել Ռահիմ Ստեռլինգի տրանսֆերը, ինչից հետո ֆուտբոլիստի դրությունը թիմում վատթարացել է, գրում է Metro-ն։
Լոնդոնյան ակումբում հիասթափված են, որ Ստերլինգը որևէ ակումբի հետ համաձայնության չհասավ։ Նա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող խաղացողն է՝ շաբաթական 350 հազար եվրո աշխատավարձով։ Ներկայում անգլիացի վինգերը մեկուսացված է թիմակիցներից․ սնվում և մարզվում է առանձին, ինչպես նաև օգտվում է առանձնացված ենթակառուցվածքներից։
Նախորդ մրցաշրջանում Ստերլինգը վարձավճարով հանդես էր գալիս «Արսենալում», սակայն այնտեղ ևս աչքի չընկավ տպավորիչ խաղով։ Տրանսֆերային պատուհանի ընթացքում 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկներ էին ներկայացրել Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ակումբները, բայց նա մերժել է բոլոր տարբերակները։