Նասեր Ալ-Խելաիֆի․ «Դուք շաբաթներ շարունակ ծաղրեցիք մեզ»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին լուրջ կոնֆլիկտի մեջ է մտել «Յուվենտուսի» ղեկավարության հետ Ռանդալ Կոլո Մուանիի տրանսֆերի հարցում, տեղեկացնում է Sports Zone-ը։

Բանակցությունները տևել են շաբաթներ, սակայն տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կողմերը համաձայնության չեն եկել։ Խոսակցությունների ընթացքում Ալ-Խելաիֆին կոշտ արտահայտվել է իտալական ակումբի ղեկավարների հասցեին.

«Դուք շաբաթներ շարունակ ծաղրեցիք մեզ։ Այս գործարքում դուք չեք հաղթի։ Հիշելու եմ ձեր աշխատանքային մեթոդները, վստահ եղեք», – ասել է Նասեր Ալ-Խելաիֆին։

Արդյունքում Կոլո Մուանին վարձավճարով միացավ «Թոթենհեմին», որը 2026 թվականին հնարավորություն կունենա գնել հարձակվողի տրանսֆերային իրավունքները։