ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բացատրել է, թե ինչու երբեք չի մարզի «Բարսելոնան»։
«Մարդիկ հաճախ ինձ հարցնում են. «Եթե «Բարսելոնան» երբևէ առաջարկ աներ ձեզ, տեսնենք, թե ինչ կպատասխանեիք»։ Ես նրանց ասում եմ, որ չէի մարզի «Բարսելոնան»։
Նրանք ասում են, որ «Բարսելոնան» ավելին է, քան պարզապես ակումբ։ Ի՞նչ է դա նշանակում։ Որ մենք պետք է մեր երեխաներին որոշակի ձևով կրթենք։ Կարծում եմ՝ «Բարսելոնան» սխալվում է այդ հարցում։
«Բարսելոնան» հիանալի ակումբ է, բայց ես չեմ աջակցում այն գաղափարներին, որոնք նրանք ցանկանում են վաճառել ուրիշներին։ Կարծում եմ՝ «Էսպանյոլը» շատ ավելի կատալոնական ակումբ է, քան «Բարսելոնան»», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: