«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Ալտայ Բայինդիրը հնարավորություն ունի շարունակել իր կարիերան Թուրքիայի առաջնությունում, հաղորդում է Attacking Football-ը։
Լրագրողների տեղեկություններով՝ «Տրաբզոնսպորը» հետաքրքրված է 27-ամյա դարպասապահի ծառայություններով։ Թուրքիայում տրանսֆերային պատուհանը բաց կլինի ևս մեկ շաբաթ, ուստի կողմերը կարող են ժամանակ ունենալ գործարքն ավարտելու համար։ Թուրք ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է ութ միլիոն եվրո։
Նա «Կարմիր սատանաների» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի կեսերը։ Անցյալ մրցաշրջանում Բայինդիրը խաղացել է տասը խաղ և բաց է թողել 18 գոլ։ Երեք խաղում նա անառիկ է պահել դարպասը։