«Լիվերպուլը» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Լիվերպուլը» քննարկում է «Բրայթոնի» կենտրոնական պաշտպան Յան Պոլ վան Հեկեին հաջորդ ամռանը գնելու տարբերակը։

Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները կարող են 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհիի փոխարեն, որի տրանսֆերը չկայացավ անցյալ ամռանը։

Անցյալ մրցաշրջանում վան Հեկեն մասնակցել է բոլոր մրցաշարերի 39 հանդիպման, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։