Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողացել զսպել արցունքները 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Վենեսուելայի հավաքականի դեմ խաղից առաջ։ Այս խաղը կարող է լինել Մեսսիի վերջին տնային խաղը Արգենտինայի հավաքականի կազմում։
38-ամյա Մեսսին դեռ չի հայտարարել իր կարիերան ավարտելու մասին, սակայն անցյալ շաբաթ հաստատել է, որ Բուենոս Այրեսում Վենեսուելայի դեմ խաղը կլինի իր վերջին տնային խաղը Աշխարհի առաջնության որակավորման փուլում։
Արգենտինան ապահովել է առաջին տեղը 2026 թվականի Աշխարհի առաջնության Հարավային Ամերիկայի որակավորման խմբում։ Պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնությունը կանցկացվի միաժամանակ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի տարածքում։