«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը կարող է լքել «Մառախլապատ Ալբիոնը» և շարունակել կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում են The Sun տաբլոիդի լրագրողները։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև սեպտեմբերի 23-ը։ Անգլիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում երկու ակումբներ։
Ինչ վերաբերում է Մագուայերին, ապա փորձառու ֆուտբոլիստը չի պլանավորում լքել մանկունյան ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Հարիի գործող պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ լրանում է հաջորդ ամռանը։
Անցյալ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 40 խաղի՝ խփելով չորս գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։