Մարոկկոյի հավաքականի հարձակվող Հակիմ Զիեշը կարող է շարունակել իր կարիերան Լա Լիգայում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը գրավել է «Սևիլիայի» ուշադրությունը։ Սակայն ձմռանը հնարավոր տրանսֆերը հարցականի տակ է իսպանական ակումբի ֆինանսական դժվարությունների պատճառով։
Նշվում է նաև, որ մարոկկացու հետապնդում է իտալական «Ֆիորենտինան»։ Այս պահին Զիեշը ազատ գործակալ է։
Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղացել է նախ «Գալաթասարայի», ապա՝ կատարյան «Ալ-Դուհայիլի» կազմում։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը երկու ակումբների կազմում անցկացրել է 24 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։