Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է «Ռեալում» տեսնել «Լիվերպուլի» հարձակվողին

«Լիվերպուլի» հարձակվող Ռիո Նգումոհիան «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում է։ Իսպանական գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետևում է 17-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Defensa Central-ին։

Բացի այդ, կա ենթադրություն, որ անգլիացին «սերուցքայինների» երկրպագու է։ Ռիո Նգումոհիան վերջերս խփեց հաղթական գոլը «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայում իր դեբյուտային խաղում (3:2), փոխարինման դուրս գալով խաղադաշտ վերջնամասում։

Հեռանկարային ֆուտբոլիստը սահմանել է ռեկորդ՝ նա դարձել է «Լիվերպուլի» պատմության մեջ Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը։ Transfermarkt պորտալը Նգումոհիայի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։