Էդուարդ Սպերցյան․ «Ես ֆիզիկապես և հոգեպես լավ վիճակում եմ»

Սեպտեմբերի 6-ին ԱԱ-2206-ի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։ Նախաղայա մամուլի ասուլիսին մեր ընտրանու նեերկայացուցիչներն էին նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Վերջինիս հարց են ուղղել իր մարզավիճակի մասին, ինչին նա պատասխանել է։

«Ես ֆիզիկապես և հոգեպես լավ մարզավիճակում եմ գտնվում և հուսով եմ, որ կարող եմ դա տալ հավաքականին», նշել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։

Հիշեցնենք, որ Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20։00-ին։