Էդուարդ Սպերցյանը՝ Եղիշե Մելիքյանի մասին

Սեպտեմբերի 6-ին ԱԱ-2206-ի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։ Խաղից առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը խոսել է հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մասին։

«Մենք ճանաչում ենք մեր գլխավոր մարզչին, որը խաղացել է նաև Հայաստանի հավաքականում։ Վերջին օրերին մենք առավելագույնն ենք ներդրել, որ պատրաստ լինենք առաջիկա խաղերին։ Հուսանք` կկարողանանք ցույց տալ մեր որակները»,- նշել է հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։