«Բարսելոնայի» լեգենդի որդին պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ

«Բարսելոնայի» լեգենդար նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ի որդին՝ Էտյեն Էտո’Օ-ն, «Ռայո Վալեկանոյից» տեղափոխվել է Սեգունդան ներկայացնող «Միրանդես»։

23-ամյա հարձակվողը նոր ակումբում հանդես կգա վարձակալությամբ՝ մինչև մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում նա «Ռայո Վալեկանոյի» կազմում մասնակցել է 3 խաղի և խփել 1 գոլ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։