«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ժամանակից շուտ լքել է Հոլանդիայի հավաքականը։ 28-ամյա ֆուտբոլիստը թեթև վնասվածք է ստացել վերջերս Լեհաստանի դեմ կայացած 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղում (1-1)։
Ինչպես հայտնում է Հոլանդիայի հավաքականի մամուլի ծառայությունը, կիսապաշտպանին թույլատրվել է լքել հավաքականի ճամբարը՝ որպես նախազգուշական միջոց։ Ապաքինման ճշգրիտ ժամանակը դեռևս չի հրապարակվել։
Ֆրենկի դե Յոնգը 83 րոպե է անցկացրել Լեհաստանի դեմ խաղում։ Սեպտեմբերի 7-ին Ռոնալդ Կումանի թիմը կանցկացնի իր հաջորդ խաղը՝ մրցակիցը կլինի Լիտվայի հավաքականը։
«Բարսելոնայի» հաջորդ խաղը՝ «Վալենսիայի» դեմ, նախատեսված է սեպտեմբերի 14-ին։